loading...

Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են բոլորը՝ 66 մարդ. Կա՞ն արդյոք ՀՀ քաղաքացիներ. թարմացվող



Դիտումներ ` 1567
Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են բոլորը՝ 66 մարդ. Կա՞ն արդյոք ՀՀ քաղաքացիներ. թարմացվող

13:08 ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

13:00 Mehr գործակալության տվյալներով, կործանված ATR 72-600 ինքնաթիռն ընկել է Իսֆախան նահանգում, Սեմիրոմ բնակավայրի մոտակայքում, լեռնային հատվածում: Փրկարական ուղղաթիռները երկրորդ փորձով էլ չեն կարողացել մոտենալ աղետի վայրին, խանգարում է խիտ մառախուղը:

12:48 Թեհրանից դեպի Յասուջ քաղաք թռիչքի տեւողությունը 1,5 ժամ է, ինքնաթիռը կործանվել է թռիչքի 35-50-րդ րոպեների ընթացքում: Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն բարձր որակում ուներ, 2013-ին նրան հաջողվել էր իջեցնել ինքնաթիռը, որի շարժիչը խափանված է եղել ու խիստ վթարային իրավիճակ:



լուսանկարում՝ վթարի ենթադրյալ վայրն ու թռիչքի սխեման

12:40 - ISNA իրանական կայքը՝ հղում անելով ավիաընկերությանը, փոխանցում է, որ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:

12:30- Lenta-ի փոխանցմամբ, ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք իրականացրել, սակայն չի հաջողվել: Նշվում է, որ հնարավոր է ողջ մնացած մարդիկ լինեն: Խիտ մառախուղի պատճառով փրկարարական ուղղաթիռները դեռեւս չեն կարողանում հասնել աղետի վայր:


12:25- Ինքնաթիռում եղել են 60 ուղեւոներ եւ անձնակազմի 6 անդամներ; Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները, ըստ իրանական օդերեւութաբանական ծառայության, այդ ժամին խիտ մառախուղ է եղել; Զոհերի մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան;

12:20- Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում մոտ 60 ուղեւորներ են եղել, ինքնաթիռը պատկանել է իրանական  Aseman Airlines ավիաընկերությանը,  ուղևորվում էր Թեհրանից դեպի Յասուջ քաղաք:

Իրանական Irna գործակալության տվյալներով էլ, տեղական ժամանակով ժամը 8:55-ին ինէնաթիռն օդ է բարձրացել, թռիչքից 50 րոպե անց այն կորել է ռադարների էկրաններից:

http://armtimes.com/hy/article/131560


loading...

Փակել