loading...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին. ԱԻՆ-ը կանխատեսում է տաք սեպտեմբեր



Դիտումներ ` 895
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին. ԱԻՆ-ը կանխատեսում է տաք սեպտեմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը։
Երեւան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37...39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37...39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10...12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6C, առավելագույնը՝ 34...35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 7...10 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ  27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2...5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ 25...27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25...35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչեւ 28...31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 C, առավելագույնը՝ 26...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32...46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ 30...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7C, առավելագույնը՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  ( նորման` 38...40 մմ ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...23C, լեռնային շրջաններում` 15...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37...39C, լեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10...12C, լեռնային շրջաններում` 3...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...35C, լեռնային շրջաններում՝ 24...25C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10...15 մմ,  լեռնային շրջաններում 22...23 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...23C, նախալեռնային շրջաններում` 14...16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36...39C, նախալեռնային  շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7...10C, նախալեռնային շրջաններում` 4...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9C, նախալեռնային շրջաններում՝ 4...5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...34C, նախալեռնային շրջաններում՝ 28...29C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ   (նորման` հովտային  շրջաններում  13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ):

 

Նյութը՝ orer.am


loading...

Փակել