loading...

Ինչպես վերացնել կրունկների ճաքերը



Դիտումներ ` 3983
Ինչպես վերացնել կրունկների ճաքերը

Ինչպես վերացնել կրունկների ճաքերը

Խնամված ոտքեր ունենալու համար կանայք շատ ջանքեր  են թափում, սակայն  երբեմն թվում է, որ ոչ մի միջոց չի կարող օգնել, որպեսզի կրունկները շատ փափուկ լինեն, իսկ դրանց ճաքերը՝    վերանան: Այնինչ տանը շատ հեշտությամբ կարելի է պատրաստել ոտքերի խնամքի մի միջոց, որը կօգնի ազատվել այս պրոբլեմներից:

Հարկավոր է

1 ձու

70 տոկոսանոց քացախ

200 գրամ կարագ

Պատրաստման եղանակը

Ձուն զգույշ լվանալ, դնել բաժակի մեջ, լցնել այնքան քացախ, որպեսզի ծածկի ձուն, 5 օր պահել մութ տեղում: Այս ընթացքում ձվի կճեպը քայքայվում է, իսկ բաժակի տակ մուգ նստվածք է գոյանում:

Հարկավոր է ձուն գդալով հանել բաժակի միջից, հեռացնել կեղևը, դնել մեկ այլ տարայի մեջ և գդալով տրորել, ապա ավելացնել բաժակի մեջ մնացած մուգ նստվածքը, հետո՝  կարագը և  լավ խառնել: Քսուքը պահել սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ ոտքերը լավ լվանալ և չորացնել:


loading...

Փակել