loading...

Ինչպես մաքրել արյունատար անոթները



Դիտումներ ` 1704
Ինչպես մաքրել արյունատար անոթները

Ինչպես մաքրել արյունատար անոթները

Մարդու օևգանիզմում արյունատար անոթները մաշվելու հատկություն ունեն: Ժամանակի ընթացքում դրանք կորցնում են առաձգականությունը, նրանց պատերին հայտնվում է նստվածք, ինչի պատճառով կարող են առաջանալ գլխացավեր, բարձր ճնշում: Աթերոսկլերոզային նստվածքներն ուղեղի և սրտի կաթվածների պատճառ են դառնում:

Բարեբախտաբար, ժողովրդական բժշկությունը հարուստ է անոթները մաքրելու բաղադրատոմսերով: Այս անգամ առաջարկվողը հիմնված է սխտորի և կիտրոնի վրա: Սխտորը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, իսկ կիտրոնը օգնում է անոթներին վերականգնվել:

Ձեզ անհրաժեշտ կլինի․

- 6 կիտրոն,

- 30 կտոր սխտոր,

- 1լ ջուր:

Պատրաստման եղանակը․



1․ Լվացեք կիտրոնը և մաքրեք սխտորը: Մսաղացով աղացեք երկուսն էլ կամ հարեք բլենդերում:

2․ Ստացված խառնուրդը, լցրեք թավայի մեջ, ավելացրեք ջուր և դրեք կրակի վրա:

3. Եռացրեք և միանգամից հանեք կրակի վրայից: Այնուհետև սառեցրեք լցրեք պահելու համար հարմար տարայի մեջ և դրեք սառնարան:

Ըմպելիքը պետք է օգտագործել 3 շաբաթ: Խմեք օրական 50 մլ: Այնուհետև ընդմիջում արեք և կրկին սկսեք 21 օր: Պրոֆիլակտիկ նկատառումներով այս միջոցը կարող եք օգտագործել տարին 2 անգամ:

Այս ըմպելիքի օգուտն անգնահատելի է: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ամրացնում իմունիտետը և, նույնիսկ, կանխում քաղցկեղային հյուսվածքների բազմացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների: Բացի այդ, այս միջոցը կլավացնի ներքին օրգանների աշխատանքը՝ երիկամների և լյարդի:

Սակայն ինչպես և յուրաքանչյուր դեղ այս միջոցն ունի հակացուցումներ: Այն չի կարելի օգտագործել ստամոքսի խոցի դեպքում, հղի կամ կերակրող կանանց կամ նրանց, ովքեր ունեն ալերգիա այս բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ:

loading...

Փակել