Նիկոտինը, որը մարդիկ ներշնչում են, թոքերի միջոցով լցվում է անմիջապես արյուն: Օրգանիզմին անհրաժեշտ է 6-8 ժամ, որպեսզի մեզի միջոցով դուրս բերի նիկոտինը: Սակայն խնդիրն այն է, որ նիկոտինի մնացորդները կուտակվում են օրգանիզմում, և 20-30 ժամ է պահանջվում, որպեսզի դրանք ամբողջովին դուրս գան:
Վիտամին C-ն շատ արդյունավետ է և օգնում է դուրս բերել նիկոտինն օրգանիզմից: Այսպիսով՝ այս վիտամինը պարունակող մրգերով ու բանջարեղեններով հարուստ դիետան կլավացնի նյութափոխանակությունը և ավելի արագ դուրս կբերի նիկոտինը:
25 տարին բոլորած 1000 ծխող մասնակցել է 14 ամիս տևած մի հետազոտության: Հետազոտությունից հետո մասնակիցներին հարցնում էին՝ արդյոք նրանք ծխե՞լ են վերջին ամիսների ընթացքում:
Նրանք հանգեցին այն եզրակացության, որ այն երիտասարդները, ովքեր մեկ ամսվա ընթացքում շատ մրգեր և բանջարեղեն էին օգտագործել, թողել էին ծխելը և նվազեցրել նիկոտինից կախվածությունը:
Մինչդեռ նրանք, ովքեր քիչ քանակությամբ մրգեր և բանջարեղեն էին կերել, շարունակում էին ծխել:
Պատճառն այն է, որ մրգերից ու բանջարեղեններից շատերի օգտագործումը հագեցվածության զգացողություն է հաղորդում: Ուղեղում քաղցի և նիկոտինի պակասի զգացողությունը նույնն է, հետևաբար ծխողները հաճախ խառնում են դրանք և ուտելու փոխարեն սկսում են ծխել: Հում մրգերն ու բանջարեղենը նիկոտինն անհամ են դարձնում:
Հետևյալ հյութերն ու մթերքները կօգնեն մաքրել օրգանիզմը նիկոտինից՝