loading...

Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին



Դիտումներ ` 670
Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին

BlogNews.am-ն արդեն ներկայացրել է «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի աստղային մարզիչներին: Սոֆի Մխեյանը, Արամեն, Սևակ Խանաղյանը, Նունե Եսայանը նրանից միայն մեկին կհաջողվի գտնել նախագծի հաղթողին: Մինչ նախագծի մեկնարկը ժյուրի կազմի հետ խոսել ենք նրանց պատրաստակամությունից, մարզչական մրցակցությունից և թե ինչու մասնակիցները պետք է ընտրեն հենց իրենց:
«Ասել թե, որ սա ինձ համար սովորական գործ է՝ սուտ կլինի: Իրականում ես շատ հուզվում եմ: Ես էլ դեռ վաղ ժամանակում կանգնած էի  բեմում և շատ ուզում էի, որ ինձ հասկանային, լսեին: Ես էլ պատրաստ եմ լսել նախագծի մասնակիցներին, քանի որ նրանց ավելի լավ եմ հասկանում, քանի որ ժյուրիի մյուս մասնակիցները իմ կարգավիճակում չեն եղել»,-նշում է Սևակ Խանաղյանը:

Երգիչը կարծում է, որ բոլոր մրցույթները սուբյեկտիվ են, քանի որ ժյուրիի ցանկացած անդամ ընտրում է իր երաժշտական նախընտրությունների, ճաշակին համատասխան մասնակցի. «Իրականում ես լսելում եմ ոչ միայն ականաջներով, այլև առաջնորդնվելու եմ ներքին կանխազգացումով և հոգով: Եթե ես հավատամ մարդուն, ես կսեղմեմ կոճակը և կպտտվեմ: Իհարկե կարևորը, որ մասնակիցը լավ երգի»:

Սևակը շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ Հայաստանում և սիրվեց երիտասարդերի կողմից: Սակայն չի կարծում, որ իր հայտնիության պատճառով կարող է հաղթել ժյուրիի մյուս անդամներին: Ես կարծում եմ՝ կլինեն այնպիսի մեծ թվով մարդիկ, ովքեր կցանկանան իմ կոլեգաների թիմում լինեն: Ես իհարկե ուրախ կլինեմ, որ մասնակիցներից շատերը ուզեն իմ թիմում լինեն, քանի որ ես պատրաստ եմ աշխատել, կիսվել իմ գիտելիքներով: Այն ինչ ես գիտեմ՝ կասեմ»,-եզրափակեց Սևակը

Նյութը՝ orer.am


loading...

Փակել