Վարչապետ Կարեն Կաչապետանի մեքենան քիչ առաջ հայտնվել էր փակ փողոցներում, ու ցուցարարներից ոչ ոք չնկատեց դա: Կարեն Կարապետյանի Lexus-ն ու նրան ուղեկցող մեքենաները Սարյան փողոցի կողմից Արամի փողոցով իջան դեպի Մաշտոցի պողոտա ու հանդիպեցին արգելքի:
Անվտանգության աշխատակիցն իջավ մեքենայից, մի կողմ քաշեց փողոցի մեջտեղում դրած նստարանը, որ անցնեն: Այնուհետև նստեց մեքենան ու, հատելով Մաշտոցի պողոտան, նեղ փողոցներով ծլկեցին դեպի Հրապարակ: