loading...

Ինչպես աշխատանքային օրը դարձնել հաճելի



Դիտումներ ` 462
Ինչպես աշխատանքային օրը դարձնել հաճելի

Ներկա հասարակությունն այնպես է կազմված, որ ժամանակի մեծ մասը մարդը անց է կացնում աշխատանքային վայրում: Քչերը կարող են հպարտանալ, որ ամենօրյա աշխատանքը նրանց հաճույք է պատճառում: Սակայն գոյություն ունեն մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն զարդարել աշխատանքային առօրյան և նույնիսկ՝ ուրախություն պատճառել:

Մի քանի հնարքների օգնությամբ դուք կարող եք աշխատանքային շաբաթը վերածել հաճելի ժամանցի:

Դրական տրամադրվածություն առավոտից

Եթե աշխատանքային օրը սկսվում է վատ տրամադրությամբ, այն այդպես էլ կարող է վերջանալ: Գրասենյակ հասնելուց արժե մտածել, թե ինչպիսի դրական պահեր է պարգևելու այդ օրը՝ միգուցե հանդիպումը գործընկերների հետ կամ նոր հետաքրքիր նախագծի սկիզբը ուրախություն կպարգևի: Ոմանց առույգություն է հաղորդում գալիք գնումների մասին միտքը, որը տեղի կունենա աշխատավարձը ստանալուն պես:

Հարմարավետ աշխատավայր

 Հասարակ խորհուրդ է թվում, սակայն դրա արդյունավետությունը դժվար է գերագնահատել: Ընդամենը մի քանի մանրուք՝ ընտանեկան նկարներ կամ սիրած արձանիկ: Դրանք սառը գրասենյակային մթնոլորտը կդարձնեն հարմարավետ անկյուն: Բացի դրանից կարևոր է լավ լուսավորությունը և հարմար աշխատանքային բազկաթոռը:

Ընդմիջումներ աշխատավայրում

Նույնիսկ ամենաջանասեր աշխատողին ժամանակ առ ժամանակ հանգիստ է պահանջվում և խոսքը միայն ճաշի ընդմիջման մասին չէ: Մի փոքր ընդմիջում, որի ընթացքում աշխատողը զբոսնում է, լսում իր սիրելի երգը կամ ուղղակի հանգստանում է գրասենյակի բազմոցին: Դա թույլ կտա նոր ուժերով լցվել և հաջողությամբ ավարտել սկսած գործը:

Մի փոքր քաղցր

Գաղտնիք չէ, որ այն ազդում է ուղեղի վրա, նպաստում էնդոֆրինի արտադրությունը: Առավել ծանրաբեռնված պահերին մի փոքր շոկոլադը կառույգացնի և կօգնի ավելի հեշտ տանել լարված պահը:

Օրվա դրական ավարտ

Ոչ պակաս կարևոր է աշխատավայրից լավ տրամադրությամբ հեռանալը: Գովացեք ձեզ օրվա հաջող կատարված աշխատանքի համար, հիշեք հաճելի պահերը:

Այս հասարակ, սակայն կարևոր խորհուրդները կօգնեն ձեզ ավելի հաճելի անցկացնել աշխատանքային ժամերը:


loading...

Փակել