Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախաճաշն ամենակարևոր, հիմնական և օգտակար սնունդն է օրգանիզմի համար: Այն մարդուն լիցքավորում է էներգիայով ողջ օրվա համար: Մարդիկ, ովքեր բաց են թողնում նախաճաշն ավելի են հակված ճարպակալման, շաքարի հետ խնդիրների և թույլ իմունիտետ ունենալուն: Իհարկե դա չի նշանակում, որ առավոտյան պետք է շատ կուշտ ուտել: Պետք է իմանալ, ինչն է ճիշտ և օգտակար:
Յուրաքանչյուր մարդ կարող է իր համար ճիշտ նախաճաշ կազմել, կապված կենսակերպից, առավոտյան ունեցած ժամանակից և օրվա ծրագրերից: Սակայն գոյություն ունեն խորհուրդներ, որոնց դժվար չէ հետևելը:
Նախաճաշը պետք է կազմված լինի ածխաջրերից:Ն Համարվում է, որ ածխաջրերն ավելի լավ է ընդունել առավոտյան, քանի որ դրանք ավելի շատ էներգիա են հաղորդում:
Ածխաջրերը պետք է օգտակար լինեն: Չի կարելի նախաճաշել չիպսերով, չորացած հացեղենով, չի կարելի նաև չարաշահել յուղերը: Անհրաժեշտ ածխաջրերն օգտակար են, դրանք լինում են շիլաներում, օրինակ՝ հնդկաձավարի, վարսակի, գարեձավարի և մրգերում, բանջարեղենում:
Նախաճաշը պետք է հավասարակշռված լինի և, ոչ պակաս կարևոր է, բարձրացնի ձեր տրամադրությունը: Այլապես դրանից ոչ մի օգուտ չի լինի: Էներգիայով լիցքավորվելը պետք է դրական զգացմունքներ պատճառի:
Նախաճաշի հիանալի գաղափար է վարսակի կամ հնդկաձավարի շիլան, որոնք կարելի է թարմացնել մրգերով: Կարելի է նաև օգտագործել կաթնամթերք:
Հիանալի նախաճաշի օրինակներ.
- Վարսակով կամ հնդկաձավարով շիլա
- Սպիտակուցային օմլետ՝ բանջարեղենով
- Կաթնաշոռ՝ կանաչիով։
Առավոտյան սնունդը երևակայելու հիանալի առիթ է: Ճիշտ նախաճաշի ընտրությունն առաջին քայլն է ոչ միայն միշտ գեղեցիկ մնալու այլ նաև՝ առողջ լինելու: