loading...

Ինչպես ճիշտ բուժել երեխայի հազը հաճախ թույլ տրվող սխալներ



Դիտումներ ` 3774
Ինչպես ճիշտ բուժել երեխայի հազը հաճախ թույլ տրվող սխալներ

Ինչպես ճիշտ բուժել երեխայի հազը հաճախ թույլ տրվող սխալներ

Հաճախ ծնողները սխալմամբ կարծում են, որ երեխայի հազը մի խնդիր է, որը կարելի է ինքնուրույն հաղթահարել: Հազի դեմ դեղամիջեցներ օգտագործելով նրանք պարզապես չեն գիտակցում, թե ինչ վնաս կարող են հասցնել երեխային:

Takprosto.cc-ն ներկայացրել է հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկու խորհուրդները:

Ինչպես բուժել ուժեղ հազը

1. Հեռուստատեսությամբ գովազդվող դեղամիջեցների մեծ մասը խորխաբեր ու մուկոլիտիկ միջոցներ են: Դրանց հիմնական գործառույթը խորխի քանակի մեծացումն ու այն ավելի հոսուն դարձնելն է, որպեսզի դրանից ազատվելն ավելի հեշտ լինի:

Երբ երեխայի մոտ նկատվում է քթի փակվածություն, հազ ու բարձր ջերմություն ապա խնդիրը վերին շնչառական ուղիների հիվանդության մեջ է: Այս դեպքում թոքերում կուտակվող լորձի քանակը մեծացնելն անիմաստ է:

2. Խորխաբեր միջոցները երբեմն հարկավոր են լինում ստորին շնչառական ուղիների որոշ հիվանդությունների դեպքում (բրոնխիտներ, թոքաբորբ): Այդ դեղամիջեցները պարտադիր պետք է լինեն բուսական ծագման: Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած հիվանդություն պետք է բուժեն բժիշկները, այլ ոչ թե հեռուստացույց դիտող ծնողները:

3. Մանկական հազը շատ ավելի թույլ է, քան մեծահասակներինը: Խորխաբեր դեղամիջեցների ընդունումից հետո երեխաները հաճախ ի վիճակի չեն լինում հազալով մաքրել կուտակված խորխի նման քանակությունը, ուստի զարմանալի չէ, որ շատ երկրներում մուկոլիտիկները խորհուրդ չեն տրվում տալ 5 տարեկանից ցածր երեխաներին, իսկ մինչև 2 տարեկան երեխային նման դեղամիջեց նշանակելն, առհասարակ, համարվում է հանցագործություն:

4. Չոր հազի դեպքում հիանալի բուժիչ միջոց է գազարի թարմ քամած հյութի և կաթի խառնուրդը (1:1 հարաբերակցությամբ): Խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 4-5 անգամ: Բացի այդ, կարելի է նաև թրմել բռինչի (калина) հատապտուղները և խմել թեյի տեսքով:

 



5. Հարկ է հիշել, որ խորխի վրա արդյունավետ կերպով ազդելու համար (նույնիսկ ժամանակակից դեղամիջեցների օգտագործման դեպքում) հարկավոր է պահպանել երկու պարտադիր պայման՝ մաքուր ու սառը օդ (+18-+20 °С) այն տարածությունում, որտեղ հիվանդ երեխան է և բավարար քանակությամբ տաք հեղուկ:

Բացի այդ, հարկավոր է նաև հետևել սենյակի օդի խոնավությանը: Այն չպետք է գերազանցի 40–70%-ը, քանի որ տոթ տարածությունը կարող է նպաստել բարդությունների առաջացմանը: Իսկ եթե կա քթի փակվածություն ու բարձր ջերմություն, ապա հասարակ մրսածությունը ամիսներով բուժվող թոքաբորբի վերածելու հավանականությունը կտրուկ բարձրանում է:

6. Հարկ է նշել, որ հակահազային դեղամիջոցներով ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ հազը պարզապես տհաճ ախտանշան չէ: Սա թոքերի մաքրման ամենակարևոր եղանակներից է:

Հազի ճնշման հետևանքով թոքերում կարող է խորխ կուտակվել, ինչն էլ կարող է հանգեցնել բրոնխիտի, թոքաբորբի, թոքերի օդափոխման խանգարումների և մի շարք այլ խնդիրների առաջացման: Բացի այդ, այս դեղամիջեցների չարաշահման հետևանքով կարող է վատանալ լյարդի և երիկամների աշխատանքը:

7. Հակահազային միջոցների գործածությունը թաց հազի դեպքում հակացուցված է: Ինչպես արդեն նշվել է, հազի ճնշումը միայն էլ ավելի կվատացնի իրավիճակը, քանի որ նման դեղամիջոցները նպաստում են խորխի կուտկմանը:

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Հարկավոր է բուժել ոչ թե հազը, այլ այն հիվանդությունը, որի ախտանշաններից մեկն է այդ հազը:

loading...

Փակել