loading...

Ինչպես ճանաչել կաթվածը, քանի դեռ շատ ուշ չէ



Դիտումներ ` 427
Ինչպես ճանաչել կաթվածը, քանի դեռ շատ ուշ չէ

Marketium.ru կայքը գրում է, որ կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Ուղեղի վնասված հատվածին արյուն, դրա հետ՝ թթվածին չի հասնում։ Բջիջների մի մասը սկսում է մահանալ, ինչի արդյունքում վրա է հասնում կաթվածը, տեղի են ունենում կենսագործունեության մի շարք խանգարումներ: Մարդկանց մեծ մասը կարծում է, թե կաթվածն ուղեկցվում է սուր ցավով։ Իրականում այդպես չէ։ Հաճախ կաթվածը սկսվում է անցավ։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է իմանալ այս հիվանդության հիմնական նշանները։ Ըստ կայքի՝ կաթվածի գլխավոր առանձնահատկությունը հանկարծակիությունն է: Նախանշանները կարող են թույլ արտահայտված լինել, սակայն դրանք վկայում են շատ լուրջ խնդրի մասին։

1. Հիվանդը չի կարող ժպտալ։ Կաթվածը հաճախ ուղեկցվում է հանկարծակի թմրածությամբ կամ դեմքի մկանների թուլությամբ, հատկապես՝ դեմքի մի հատվածի։ Եթե հիվանդին խնդրեք ժպտալ, ժպիտը ծուռ կլինի։ Հիվանդի համար դժվար է նաև կուլ տալ։

2. Հիվանդը սթափ է, սակայն կարծես խոսում է գինովցած անձի նման։ Կաթվածի ևս մեկ նշան է խոսքի խանգարումը։ Հիվանդի համար դժվար է բառեր ընտրել, հասկանալ մյուսներին։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը սխալ է գործում։ Եթե նման երևույթներ եք նկատում ծանոթների շրջանում, խնդրեք նրանց պարզ նախադասություն կրկնել։ Եթե դժվարություններ են առաջանում, առանց մտածելու շտապօգնություն զանգեք։

 



3. Հիվանդը չի կարող բռունցք անել։ Հիվանդը կարող է ձեռքում հանկարծակի թուլություն զգալ, նրա համար դժվար է բարձրացնել ձեռքը կամ իրեր պահել։ Այս նախանշանը կարող է բավական թույլ արտահայտված լինել. կարող են դժվարություններ զգացվել հեռակառավարման վահանակը բռնելիս կամ տպելիս։ Կամ ձեռքը կարող է պարզապես ծանր թվալ։

4. Գլխապտույտ կամ հավասարակշռության խախտում։ Կաթվածի դեպքում կարող է կտրուկ խախտվել շարժումների կոորդինացիան։ Հիվանդի համար կարող է դժվար լինել կանգնել կամ քայլել՝ առանց հավասարակշռությունը կորցնելու։ Երբեմն այս նախանշանները կարող են թույլ արտահայտված լինել, և հիվանդը պարզապես գլխապտույտ կզգա։

5. Առաջանում է զգացում, կարծես գլուխը հենց հիմա կպայթի։ Կաթվածի դեպքում գլխացավն ուժեղ է, կտրուկ, նման չէ այլ ցավերի։ Հաճախ մարդիկ սա նկարագրում են՝ որպես վատագույն ցավ, որը երբևէ զգացել են։ Սա կարող է արնազեղման նշան լինել։

6. Տեսողության խանգարումներ։ Կաթվածի դեպքում աչքերը կարող են մթնել։ Կարող են նկատվել տեսողության խանգարումներ, մյուսների դեպքում նկատվում է տեսողության մթագնում կամ երկակիություն։

loading...

Փակել