loading...

Ինչո՞ւ են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները



Դիտումներ ` 814
Ինչո՞ւ են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները

«Ժամանակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին:



Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:


Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»:

http://hayeli.am/article/1102440


loading...

Փակել