loading...

Ինչքանով է Ռոբերտ Քոչարյանը գնել «Արարատ» հեռուստաընկերությունը



Դիտումներ ` 854
Ինչքանով է Ռոբերտ Քոչարյանը գնել «Արարատ» հեռուստաընկերությունը

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանն այսօր հայտնել է, որ իրեն առաջարկել են ղեկավարել «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բլոկը:

 


Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․com-ը կապ էր հաստատել Հարություն Հարությունյանի հետ։ Վերջինս հերքել էր «Արարատ» ՀԸ կողմից նման առաջարկի լուրը՝ նշելով. «Որտեղի՞ց Ձեզ նման հետաքրքիր տեղեկություն»։


Նշենք, որ դեռեւս օրեր առաջ, երբ Հարությունյանին հարցրել էինք իր նշանակման մասին՝ ԼՈՒՐԵՐ․com-ն արդեն տիրապետում էր այն տեղեկատվությանը, որ «Արարատ» ՀԸ-ն գնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 3 մլն դոլարով՝ 1․5 միլիոնն առձեռն, իսկ 1․5 միլիոնը՝ հեռուստաընկերության՝ բանկում ունեցած  պարտքը մարելու պայմանով։


loading...

Փակել