loading...

Հունվարի 1-ից ճանապարհային հարկ է սահմանվել. 15 օրվա համար մինչեւ...



Դիտումներ ` 1016
Հունվարի 1-ից ճանապարհային հարկ է սահմանվել. 15 օրվա համար մինչեւ...

Armtimes.com-ն այսօր գրել էր, որ մեքենա ներկրող անձանցից մաքսային ծառայողները 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ճանապարհային հարկ են պահանջել, որը նորություն է եղել ներմուծողների համար:

Պարզվում է՝ «Հարկային օրենսգրքով», որն ուժի մեջ է մետել 2018 թվականի հունվարի 1-ին, սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ: Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը հաշվարկվում են բեռնատար մեքենայի թույլատրելի առավելագույն զանգվածով: Այսինքն՝ բեռնատարը որքան շատ բեռ կարող է վերցնել, այդքան շատ էլ հարկ պետք է վճարի, իսկ հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր 15 օրվա համար:

Այսպես, մինչեւ 1.5 տոննա թույլատրելի առավելագույն քաշով բեռնատարի համար սահմանվել է 15 հազար դրամ գումար



1.5-ից մինչեւ 3 տոննայի համար՝ 25 հազար դրամ

3-ից մինչեւ 5 տոննան ներառյալ՝ 40 հազար դրամ

5-ից մինչեւ 10 տոննան ներառյալ՝ 65 հազար դրամ

10-ից մինչեւ 20 տոննան ներառյալ՝ 80 հազար դրամ

20-ից մինչեւ 30 տոննան ներառյալ՝ 110 հազար դրամ

30-ից մինչեւ 44 տոննան ներառյալ՝ 152 հազար դրամ

44-ից մինչեւ 60 տոննան ներառյալ՝ 205 հազար դրամ

60-ից մինչեւ 70 տոննան ներառյալ՝ 233 հազար դրամ

70-ից մինչեւ 80 տոննան ներառյալ՝ 285 հազար դրամ

80-ից մինչեւ 90 տոննան ներառյալ՝ 318 հազար դրամ

90-ից մինչեւ 100 տոննան ներառյալ՝ 603 հազար դրամ

100 տոննայից ավելի դեպքում՝ 735 հազար դրամ


Հայաստանում հաշվառված բեռնատարների համար հարկատեսակի դրույքաչափն ավելի մեղմ է եւ վճարվում է մեկ տարվա համար: Այն մեքենաները, որոնք հաշվառված են ՀՀ-ում, պետք է ամեն տարի ճանապարհային հարկ վճարեն ստորեւ ներկայացված չափով՝

Մինչեւ 20 տոննա առավելագույն ծավալով մեքենաների համար՝ անվճար

20-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ՝ 120 հազար դրամ

25-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ՝ 240 հազար դրամ

30-ից ավելի մինչև 35 տոննա ներառյալ՝ 360 հազար դրամ

35 տոննայից ավելի դեպքում՝ 480 հազար դրամ:

http://armtimes.com/hy/article/128573


loading...

Փակել