Հոտավետ պղպեղն ի վիճակի է էներգիա հաղորդել, ուժերի եւ առույգության լիցք: Իսկ դրա յուղը լավ հականեխիչ միջոց է:
Հոտավետ պղպեղը նաեւ օգտակար է ստամոքսի ցավի, ստամոքսի փքվածության եւ մետեորիզմի դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում է ռեւմատիզմի, ցրտահարության, մրսածության բուժման մեջ:
Բաղադրամասեր
1 թ.գ. կոճապղպեղ,
1 թ.գ. մեղր,
թեյ,
պղպեղի մի քանի հատիկ
Պատրաստման եղանակը
Ցրտահարության եւ մրսածության առաջին նշանների դեպքում համեղ տաքացնող ըմպելիք պատրաստիր: Թեյին հոտավետ պղպեղի մի քանի հատիկ ավելացրու, 1 թ.գ. կոճապղպեղ եւ 1 թ.գ. մեղր:
Անմիջապես քեզ ավելի լավ կզգաս: