loading...

Հոսանքահարումից հետո 11 ամսական երեխան որոշ ժամանակ մնացել է միայնակ՝ մահացած տատի կողքին. Նոր մանրամասներ



Դիտումներ ` 1365
Հոսանքահարումից հետո 11 ամսական երեխան որոշ ժամանակ մնացել է միայնակ՝ մահացած տատի կողքին. Նոր մանրամասներ

Երեկ Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում հոսանքահարված 11 ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը:

Երեկ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:



Նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին Մուրացանի մանկական հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ նշանակվել է դատաբժշակական փորձաքննություններ: Նրա փոխանցմամբ՝ 64-ամյա կինը մահացել է վերին վերջույթի, աջ կրծքագեղձի եւ ձախ սրունքի շրջանում բազմաթիվ մոխրացած դարչնագույն վնասվածքներից, իսկ 11-ամյա թոռան մոտ հայտնաբերվել է ձախ սրունքի այրված վերք:


Նախնական տվյալներով, տանը դեպքի պահին տատն ու թոռը երկուսով են եղել. 64-ամյա տատիկը լոգարանի կողքի ննջասենյակում էլեկտրական սավան է դրել, որը մեր տեղեկություններով միացված է եղել, երեխային լողացնելուց հետո նրան դրել է սավանի վրա, ինչի պահին էլ տատն ու թոռը հոսանքահարվել են: Տատը տեղում մահացել է, քանի որ էլեկտրահարվել է կրծքավանդակի շջանում, իսկ փոքրիկը փրկվել է, քանի որ հոսանքը ոտքերից է դուրս եկել: Երեխան որեւէ այլ տրավմա չի ստացել, այսինքն՝ վայր չի ընկել: Ենթադրաբար՝ նա մնացել է անկողնու վրա պառկած: Թե կոնկրետ որ ժամին է եղել դեպքը եւ քանի ժամ է երեխան մնացել միայնակ մահացած տատի հետ նույն սենյակում, հայտնի չէ:

Ընտանիքի անդամները աշխատանքի են եղել, վերադառնալով չեն կարողացել տուն մտնել,  դռան թակոցներին ոչ ոք չի արձագանքել եւ նրանք զանգահարել են իրավապահներին:

http://http://armtimes.com/hy/article/133934


loading...

Փակել