loading...

Հնկաստանի ավանդույթը ՝ թե ինչու են շուտ ամուսնացնում աղջիկներին



Դիտումներ ` 693
Հնկաստանի ավանդույթը ՝ թե ինչու են շուտ ամուսնացնում աղջիկներին

Վաղ ամուսնությունների ավանդույթը հինդուսների մոտ հազարամյակների պատմություն ունի և հասնում է ընդհուպ մինչև  XI  դարը, երբ Հնդկաստանում հայտնվեցին մուսուլմանական նվաճողները: Չամուսնացած  աղջիկկները համարվում էին ռազմական ավար: Եվ աղջիկների ճակատագրի համար վախը ծնողներին ստիպում էր նրանց ամուսնացնել շատ վաղ հասակում:

Չնայած այն բանին, որ Հնդկաստանում ներկայումս,  օրենքի համաձայն, ամուսնանալ կարող են միայն 21 տարին լրացած տղաներն ու 18 տարին լրացած աղջիկները, այնուամենայնիվ շատ հինդուսներ գերադասում են աղջիկներին ամուսնացնել մինչ չափահաս դառնալը: Պատճառներից մեկը նաև  նյութական-կենցաղային բնույթ է կրում:

Վաղ տարիքում ամուսնացնելով աղջիկներին, ծնողները կրճատում են իրենց ծախսերը, իսկ ամուսնու ընտանիքը ձեռք է բերում ձրի  աշխատանքային միավոր տնտեսության մեջ:

Օրենքը խախտելու համար նախատեսված է տուգանք 150 եվրո  գումարի չափով և ազատազրկում, սակայն դրանցից խուսափելն այնքան էլ դժվար չէ: Բացի այդ  գոյություն չունի ամուսնությունների գրանցման մասին պարտադիր  պահանջ: Շատ հաճախ  հարսանիքները կատարվում են  կոլեկտիվ հանդիսությունների շրջանակներում, որոնց մասնակիցների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի:

Հնդկական հասարակությունը և իրավապահ կազմակերպությունները հանդես են գալիս այս ավանդույթի դեմ, որովհետև այն  աղջիկներին փաստացիորեն զրկում է սոցիալական պաշտպանությունից, քանի որ ամուսնությունից հետո լիովին գտնվում են ամուսնու և նրա ընտանիքի իշխանության ներքո:  


loading...

Փակել