Կինը հիվանդ պառկած է անկողնում և խնդրում է ամուսնուն թեյ պատրաստել:
Մի քիչ հետո ամուսինը խոհանոցից պատասխանում է, որ չի կարող թեյը գտնել:
-Ո՞նց թե,- զայրանում է կինը,- թեյը դարակին է՝ կակաոյի տուփի մեջ, և վրան գրված է «աղ»:
………………………………..
Մի անգամ թղթակիցը հարցրեց Ալբերտ Էյնշտեյնին, գրառո՞ւմ է արդյոք նա իր մտքերը :
Էյնշտեյնը նայեց թղթակցի ծավալուն ծոցատետրին և ասաց.
-Թանկագինս…իսկական մտքերը մարդու գլխում այնքան հազվադեպ են ծնվում, որ դրանք դժվար չէ հիշելը:
……………………………….
Ինչո՞ւ եք դուք այդքան հուզվում: Իմ հարցերի՞ց եք վախենում, ի՞նչ է:
-Ո՛չ, պրոֆեսոր ես, իմ պատասխաններից եմ վախենում:
…………………………………
Նշանավոր Հենրիխ Հերցը երիտասարդ ժամանակ տարվել էր խառատային գործով:
Երբ շատ տարիներ անց նրան այդ արհեստը սովորեցնող վարպետն իմացավ, որ Հերցը դարձել է պրոֆեսոր, ափսոսանքով ասաց. «Շատ ափսոս, նրանից առաջնակարգ խառատ դուրս կգար»: