Հայտնի սննդաբանի խոսքով առաջին բանջարեղենը դա սպանախն է։ Սպանախն ամենաօգտակար բանջարեղեններից է: Այն կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ խաշած, կարելի է ավելացնել սոուսի կամ ցանկացած այլ ուտելիքի մեջ:
Սպանախում պարունակվող նյութերը կօգնեն ամրապնդել սիրտն ու մկանները: Բացի այդ՝ սննդային թելիկները, որոնք պարունակվում են այս բանջարեղենում, շատ օգտակար են կանանց մարսողական համակարգի համար, իսկ K ու C վիտամինները, ինչպես նաեւ կալիումն ու լյուտեինը շատ արդյունավետ հակաօքսիդանտներ են: Սպանախը անհրաժեշտ է նաեւ հղիներին, քանի որ հարուստ է պտղի զարգացման համար անհրաժեշտ երկաթով:
Մյուսը լոլիկնէ։ Սակայն պետք է ընտրել բնական կարմիր լոլիկ։
Լոլիկը A վիտամինի լավագույն աղբյուր է, ինչպես նաեւ լիկոպինի: Այդ պատճառով կանայք պետք է այն ներառեն իրենց սննդակարգում: Բացի այդ՝ լոլիկը հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով եւ օգնում է կանխարգելել քաղցկեղը: