Երևանի «Փյունիկ» նախկին պաշտպան Հովիկ Ներսիսյանը, որն այժմ հանդես է գալիս անգլիական «Ուինչերչ Ալպորտ» թիմում հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ, հայտնվելով բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, Ներսիսյանը հայտարարել է, որ չի ցանկանում Հայաստանի վերադառնալ քանզի բանակում կարող են սպանել իրեն:
«Հայաստանում ես հետախուզման մեջ եմ ու եթե վերադառնամ ինձ կբանտարկեն կամ կուղարկեն բանակ: Բանակում կարող են սպանել ինձ և կյանքս վտանգի տակ է: Ադրբեջանական կայքերում կարդում եմ, որ շարունակ հայ զինվորներ են մահանում: Հայկական Կառավարությունը բոլորին ուղարկում է կռիվ ու հաշվի չեն առնում, որ ֆուտբոլիստ ես:
Հուսով եմ, որ դատարանը մարդասիրական որոշում կկայացնի և ես չեմ վարադառնա»,- Shropshirestar պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Ներսիսյանը:
Երկու տարի առաջ Ներսիսյանը քաղաքական ապաստարան է ստացել Անգլիայում: Այմժմ «Ուինչերչ Ալպորտը» հայ ֆուտբոլիստի համար փաստաբան է վարձել և փորձում է դատարանում պաշտպանել նրա շահերը: