loading...

Հայաստանն ուղիղ նշանառության տակ՝ Ռուսաստանի «վատ տղաների» ամերիկյան դոսյեի պատճառով



Դիտումներ ` 1581
Հայաստանն ուղիղ նշանառության տակ՝ Ռուսաստանի «վատ տղաների» ամերիկյան դոսյեի պատճառով

Մինչև 2018-ի հունվարի վերջը Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին կներկայացնի, այսպես կոչված, «Կրեմլյան զեկույցը», որն, ըստ էության, Վլադիմիր Պուտինի իշխանությանը մոտ կանգնած չինովնիկների ու բիզնեսմենների ցուցակ է: ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին գլխավոր համակարգող, Atlantic Council-ի փորձագետ Դենիել Ֆրիդը  «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, թե ցուցակում հայտնված մարդիկ միանգամից չեն ենթարկվելու պատժամիջոցների, մյուս կողմից` ցուցակի ֆիգուրանտները դառնում են ռիսկային և, բնականաբար, նրանց հետ ֆինանսական գործարքներ անելուց կհրաժարվեն ոչ միայն ՍՄՆ-ում, այլ նաև` Եվրոպայում:

Այսինքն, սա, ըստ էության, ցուցակ է, որից  ծնվելու են նոր պատժամիջոցները: Պուտինի շրջապատի չինովնիկներն  ու բիզնեսմեններն այս ցուցակի հետևանքով կզրկվեն դեպի ԱՄՆ ֆինանսական համակարգ տանող բոլոր ելքերից: Սա Վաշինգտոնի համապարփակ պատասխանն է ԱՄՆ ընտրություններին և Եվրոպայի քաղաքական գործընթացներին ռուսական միջամտությանը ու այն ագրեսիվ քաղաքականությանը, որը Մոսկվան վարում է հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Ուկրաինայում:



Ակնհայտ է, որ ռուսական նոր ցուցակն ու պատժամիջոցները հարված են Պուտինի կոռուպցիոն, ռեպրեսիվ համակարգի ողնաշարին, ինչի հետևանքով, վաղ թե ուշ, իշխանության էլիտայում գզվռտոցը հանգեցնելու է անհաղթահարելի ճգնաժամի:

Սակայն մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի այլ հանգամանք: Մենք առայժմ չենք մարսել «Ռոբսոնի» պատմությունը և անկասկած է, որ ԱՄՆ նոր ցուցակում կլինեն ավելի մեծ թվով հայեր` նույն «Ներդրողների ակումբից» կամ այն շրջանակներից, որոնք ակտիվ շփումների մեջ են Հայաստանի իշխանությունների հետ:

Օբյեկտիվորեն Ռուսաստանում գրեթե չկան մաքուր փողեր ունեցող հայ խոշոր գործարարներ, և մեծահարուստ ցանկացած ռուսաստանահայ այս ցուցակի պոտենցիալ «հաճախորդ» է:


 Ոչ թե մեր հայրենակիցներն են վատը կամ ռուսաստանցի մյուս գործարարները, այլ համակարգը, որը փչացնում է  գործարարներին, հասարակության բոլոր այն խմբերին, որոնց գործունեությունն ինչ-որ կերպ կապված է իշխանության, ըստ էության` կոռուպցիոն համակարգի հետ:

ԱՄՆ պատժամիջոցները դառնում են կետային ու թիրախային, ըստ այդմ` ավելի արդյունավետ: Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները կանգնած են լուրջ երկընտրանքի առաջ: Կոռուպցիան Հայաստանում ռուսական ազդեցության հիմնական գործիքն է, և եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան ստեղծել ավելի բաց ու կենսունակ համակարգ` ռուսական տոտալ ազդեցությունը թոթափելու համար, ԱՄՆ ռուսական պատժամիջոցների հետևանքներն անխուսափելիորեն տարածվելու են Հայաստանի վրա` վերջնականապես հարվածելով մեր երկրի տնտեսությանն ու միջազգային հեղինակությանը:

http://www.1in.am/2268596.html


loading...

Փակել