loading...

Հայ «օրենքով գողը» զրկվել է իր տիտղոսից



Դիտումներ ` 1544
Հայ «օրենքով գողը» զրկվել է իր տիտղոսից

Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդսկի շրջանի կալանավայրերից մեկում իր պատիժն է կրում մաֆիոզ Սերգեյ Ասատրյանը (մականունն է Սերյոգա Բենտլի )։ Մինչ վերջինս բանտում իր պատիժն է կրում, նրա «օրենքով գողի» կարգավիճակը անորոշ է։ Սերգեյի հայրը՝ «քրեական գեներալ» Էդուրարդ Ասատրյանը (մականունն է Էդիկ Օսետրինա) փորձում է լուծել որդու խնդիրները, բայց ապարդյուն։

Ինչպես «Росбалт»-ին պատմել է իրավապահ մարմիններում իրենց աղբյուրը, Սերգեյ Ասատրյանին կալանավայրի մյուս բանտարկյալները «օրենքով գող» չեն ընկալում։ Պետք է նշել, որ Սերգեյ Ասատրյանի բանտային ճանապարհի սկզբում իրադարձությունների նման զարգացում չէր նախատեսվում։ 



Շորթման մեղադրանքով ձերբակալվելուց հետո Ասատրյանը մոսկովյան քրեակատարողական հիմնակներում բուռն գործունեություն է ծավալել։

2017 թվականին, երբ «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ է գալիս մաֆիոզ Ահմեդ Եվլոեւը, վերջինիս գողական տիտղոսը վաղուց արդեն մի շարք «քրեական գեներալներ» կասկածի տակ էին դնում, ներառյալ Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ)։ Անսպասելիորեն Եվլոեւին օգնում է Սերգեյ Ասատրյանը, լուր տարածելով, որ Ահմեդին պիտի «օրենքով գող» համարել։ Արդյունքում՝ այս հայտարարություններից հետո Ասատրյանը հայտնվում է քրեական քաշքշուկների (ռազբորկաների) մեջ։


Այնուհետ Ասատրյան կրտսերին Նիժնի Նովգորոդի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո լուր է տարածվում, որ նրան չպետք է «օրենքով գող» անվանել։ Այս ժամանակահատվածում բանտից դուրս է գալիս Սերգեյի հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, որը բոլոր ուժերը կենտրոնացնում է որդուն օգնելու համար, նույնիսկ սկսում համագործակցել իր վաղեմի հակառակորդ Դմիտրի Չանտուրիայի՝ Միրոնի հետ։ Վերջինիս ջանքերով վերականգնվում է Սերգեյ Ասատրյանի «օրենքով գող» կարգավիճակը։

Բայց այս որոշումը արձագանք չի գտնում մեկ այլ հայտնի քրեական հեղինակություն Վասիլի Քրիստոֆորովի (Վոսկրեսի) մոտ։ Ասատրյան ավագը, սակայն, չի հանձնվել․ նա վերջերս վերադարձել է Մոսկվա եւ Վոսկրեսի հետ բանակցություններ է վարում՝ որդուն՝ Սերգեյ Ասատրյանին, «օրենքով գողի»  տիտղոսը վերադարձնելու համար։

http://armtimes.com/hy/article/130180

 

loading...

Փակել