loading...

Հանգուցյալ մտերիմները այցելում են ձեզ երազու՞մ. ահա թե ինչ է դա նշանակում



Դիտումներ ` 2560
Հանգուցյալ մտերիմները այցելում են ձեզ երազու՞մ. ահա թե ինչ է դա նշանակում

Երազները, որտեղ մեզ այցելում են մահացած հարազատները և մտերիմները, բավականին հաճախակի երևույթներ են: Դրանք կարող են լինել բավականին վառ և իրական, այնպես որ, արթնանալով՝ այնպիսի զգացողություն ենք ունենում, ասես իրական ժամանակ ենք անցկացրել մեր մտերիմի հետ, ում կարոտել էին:

Սովորաբար նման երազներ տեսնում ենք մտերիմների մահից հետո: 



Դրանք շատ ավելին են նշանակում, քան մենք կարծում ենք: Psychology Today ամսագրում վերջերս հրատարակվել է մի հոդված, որտեղ այդ թեմայի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստեր են մեջբերվել:

Պարզվում է՝ նման երազները, որպես կանոն, ունենում են մի քանի ընդհանրություններ: Հաճախ այդ երազներում հարազատ մարդը մեզ երևում է բոլորովին առողջ և նպատակ է ունենում իր այցով սփոփելու վշտի մեջ գտնվող մտերիմներին: 


Շատ հաճախ երազում երևացող հանգուցյալները նաև իրենց տարիքից երիտասարդ են երևում:

Մեր երազներում նրանց այցելությունների գլխավոր պատճառը մեզ հանգստացնելն ու սփոփելն է: Որոշ դեպքերում նրանք երևում են, որպեսզի իրենց մասին ինչ-որ բան հաղորդեն, օրինակ՝ այն, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, և թե որքան են նրանք մեզ սիրում:

http://bestinfo.am/archives/29125


loading...

Փակել