loading...

Գյումրիում ոստիկաններն անցե՞լ են ցուցարարների կողմ, թե՞ ոչ. պաշտոնյայի մեկնաբանությունը



Դիտումներ ` 2349
Գյումրիում ոստիկաններն անցե՞լ են ցուցարարների կողմ, թե՞ ոչ. պաշտոնյայի մեկնաբանությունը

Շիրակի ոստիկանության պետի տեղակալը մեկնաբանել է համացանցում տարածված լուրը, թե Գյումրիում ոստիկաններն անցել են ցուցարարների շարքեր։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիում ոստիկանությունը չի անցել ցուցարարների կողմ:



Այս մասին հայտնեց Շիրակի ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը՝ փաստելով, որ այդ հայտարարությունը սուտ է և հեռու է իրականությունից:

«Նման բան գոյություն չունի: Բոլորը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել»,- ասաց Գրիգորյանը:


Նշենք` քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գյումրու Վարդանանց հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, և ոստիկանության շարքերից մոտ տասը ոստիկան անցել են ցուցարարների շարքեր` իրենց ընկերներին հորդորելով վարվել նույն կերպ։


https://armeniasputnik.am/armenia/20180419/11552481/gyumri-vostikan-cucarar.html


loading...

Փակել