«Գյուղացի աղջիկներն ավելի շուտ են կորցնում կուսությունը, քան քաղաքում ապրողները»,- այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Գյուղական շրջաններում աղջիկները մեկ տարով ավելի շուտ են սկսում սեքսով զբաղվել, քան քաղաքի իրենց հասակակիցները, պարզել են գիտնականները։ Տվյալները ստացվել են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի անցկացրած հետազոտությունից։
Գյուղերում ապրող աղջիկները սկսում են սեքսով զբաղվել միջինը 16.6 տարեկանում, իսկ քաղաքում ապրող աղջիկները՝ 17.4 տարեկանում։ Հետազոտությանը մասնակցել են 14-44 տարեկան 10.000 ամերիկուհիներ։ Ստացված արդյունքները հերքում են տարածված կարծիքը, թե գյուղացի աղջիկները կրոնականության մեծ ուժի շնորհիվ քաղաքացիներից ավելի քիչ են հակված մինչամուսնական սեքսին։ 18 տարեկանում արդեն սեռական կյանք ունեցել է գյուղացի աղջիկների 80 տոկոսը, իսկ քաղաքացիների՝ 68 տոկոսը։
Տարիքի հետ զուգահեռ գյուղերում աղջիկները հաճախ են ամուսնանում ու երեխաներ ունենում, քան քաղաքում։ Գյուղացի աղջիկների մեկ քառորդն ունի 3 և ավելի երեխա, քաղաքում ցուցանիշը 19 տոկոս է։ Դրա հետ մեկտեղ գյուղում կանանց 40 տոկոսից ավելին նախընտրում է ամենաարդյունավետ միջոցները հակաբեղմնավորման համար՝ ներարգանդային սպիրալներ, իմպլանտներ կամ նույնիսկ ստերիլիզացում։ Քաղաքի կանանց 30 տոկոսն է նման ընտրություն կատարում։