loading...

Գիշերվա Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3 անձ՝ եղբայրներ Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան



Դիտումներ ` 256
Գիշերվա Ստեփանակերտի  հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3 անձ՝ եղբայրներ Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։

Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ 

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:

Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները.

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան.

 


loading...

Փակել