loading...

Գաստրիտի հիմնական ախտանշաններն ու առաջացման 10 ամենատարածված պատճառները



Դիտումներ ` 757
Գաստրիտի հիմնական ախտանշաններն ու առաջացման 10 ամենատարածված պատճառները

Գաստրիտի հիմնական ախտանշաններն ու առաջացման 10 ամենատարածված պատճառները

Շատ կարևոր է իմանալ, թե որ գործոններն են հանգեցնում գաստրիտի կամ ստամոքսաբորբի առաջացմանը՝ դրա առաջացումը կանխելու և առողջական վիճակն էլ ավելի չվատացնելու համար: Գաստրիտը մի հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսի պատերը բորբոքվում են, հիվանդի ինքնազգացողությունը վատանում է և նա սկսում է տառապել փորացավերից: Չնայած, որ ստամոքսի թաղանթը բավական ամուր է և կարող է դիմակայել ճարպաթթուների ազդեցությանը, սակայն ալկոհոլի, ծխախոտի, ճարպոտ ու կծու սննդի չարաշահման ու անառողջ ապրելակերպի հետևանքով ստամոքսը գրգռվում է ու բորբոքվում՝ հանգեցնելով գաստրիտի:

 



 

Գաստրիտի ախտանշանները

Չնայած, որ գաստրիտի ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, սակայն կան որոշ ընդհանրություններ: Դրանցից են.

  • որովայնում տհաճ զգացողությունները կամ ցավը,
  • գղտոցը,
  • որովայնի խոռոչում արյունահոսությունը,
  • սրտխառնոցը,
  • փսխումը,
  • այրոցը կամ ստամոքսի լցվածության զգացումը,
  • արյունոտ փսխումն ու արտաթորանքը (սա վկայում է, որ ստամոքսի թաղանթը կարող է արյունահոսել),

Գաստրիտի ախտանշանները կարող են նաև կապված լինել այլ հիվանդությունների հետ, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի նա տա ճիշտ ախտորոշում ու նշանակի համապատասխան բուժում:

Գաստրիտի առաջացման 10 ամենատարածված պատճառները

1. Կաթնամթերքը

Կաթնամթերքի օգտագործումը ուղղակիորեն կապված է գաստրիտի հետ, քանի որ շատերը տառապում են կաթնաշաքարի(լակտոզա) հանդեպ անհանդուրժողականությամբ, ինչը կարող է գրգռել ստամոքսն ու բարդացնել մարսողությունը:

Մեծ մասամբ՝ կաթնամթերքը միանգամից չի առաջացնում գաստրիտի նոպաներ, այլ օգտագործումից մի քանի ժամ հետո: Սա է պատճառը, որ ավելի լավ է կաթն ու կաթնամթերքը փոխարինել դրանց բուսական համարժեքներով:

Կաթի մեջ պարունակվող կալցիումը կարելի է ստանալ բուսական ծագում ունեցող մթերքներից, ինչպիսին է նուշը:

2. Ճարպերի բարձր և մանրաթելերի ցածր պարունակությամբ սննդակարգը

Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են ճարպերով հարուստ մթերքներ, ինչպիսիք են տապակած կարմիր միսը կամ արագ սնունդը, ավելի հաճախ են տառապում գաստրիտով, քան նրանք, ովքեր չեն չարաշահում նման սնունդը:

Ճարպոտ մթերքները չափազանց «ծանր» են ստամոքսի համար և կարող են առաջացնել քրոնիկ բորբոքումներ: Բացի այդ, այդ սննդամթերքների մեծամասնության մեջ չկան մանրաթելեր, որոնք մարսողության համար շատ կարևոր տարրեր են:

3. Կոֆեինի չարաշահումը

Կոֆեինը խթանիչ է, որը փոքր չափաբաժիններով օգտագործելու դեպքում օրգանիզմին ոչ մի վնաս չի հասցնում: Այնուամենայնիվ՝ սուրճի, էներգետիկ ըմպելիքների, թեյի և կոֆեինի բարձր պարունակությամբ ցանկացած այլ ըմպելիքի չարաշահումը բորբոքում է ստամոքսը և դառնում գաստրիտի առաջացման պատճառ:

4. Հելիկոբակտեր պիլորի բակտերիան

Սա Լատինական Ամերիկայում ամենատարածված բակտերիաներից է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս բակտերիան կա բնակչության 80-90%-ի օրգանիզմում: Այն կարող է խանգարել աղեստամոքսային տրակտի աշխատանքը և վնասել առողջությանը, ինչպես նաև սա գաստրիտի և միզուղիների վարակների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է:

5. Դեղորայքը

Դեղամիջոցները ոչ միշտ են առողջական խնդիրների լուծման ու հիվանդությունների բուժման լավագույն տարբերակները: Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ասպիրինը կամ հակաբորբոքային միջոցները, կարող են սուր բորբոքումներ առաջացնել զգայուն ստամոքս ունեցող մարդկանց մոտ:

6. Ալկոհոլն ու ծխախոտը

Ալկոհոլն ու ծխախոտը շատ վատ են ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Դրանք գրգռում են ստամոքսը, ուստի գաստրիտի ախտորոշման դեպքում անհրաժեշտ է ամբողջությամբ բացառել ալկոհոլն ու ծխախոտը:

7. Որոշ մթերքների հանդեպ անհանդուրժողականությունը

Ինչպես և կաթնամթերքը, որոշ մթերքներ նույնպես կարող են չընդունվել օրգանիզմի կողմից, ինչի հետևանքով առաջանում է գաստրիտ: Ամենից հաճախ դա կծու սնունդն է, շաքարը, գլյուտենը և ստամոքսի գրգռում առաջացնող այլ մթերք:

 

 


8. Լեղու տեղատվությունը

Լեղու արտազատումը ստամոքս կամ լեղու տեղատվությունը գաստրիտի առաջացման տարածված պատճառներից մեկն է:

Լեղին թանձ  մարսողական նյութ է, որն արտազատվում է լյարդի կողմից և պահվում է լեղապարկում: Այն հեշտացնում է մարսողությունը՝ ճարպերը ճարպաթթուների բաժանելով:

9. Աուտոիմունային հիվանդությունները

Երբեմն գաստրիտը կարող է պայմանավորված լինել աուտոիմունային հիվանդություններով, որոնց ժամանակ իմունային բջիջները հարձակվում են ստամոքսի լորձափաղանթի վրա:

Աուտոիմունային գաստրիտը շատ տարածված է տարբեր աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց շրջանում, ինչպես դա հաճախ լինում է 1-ին տիպի դիաբետի դեպքում:

10. Լարվածությունը

Սուր գաստրիտը կարող է լինել լուրջ վիրահատությունների, այրվածքների, վնասվածքների կամ վարակների պատճառով անսովոր լարվածության արդյունքում:


loading...

Փակել