loading...

Գագիկ Սուրենյանը կանխատեսում է՝ հունվար ամսվա եղանակը. Կրկին անոմալիաներ.



Դիտումներ ` 1853
Գագիկ Սուրենյանը կանխատեսում է՝ հունվար ամսվա եղանակը. Կրկին անոմալիաներ.

Երեկվանից սկսած նորից տաք օդի ալիքն ակտիվացել է և այս անգամ ակտիվացել է անմիջապես հարավից. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և նշեց, որ երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է:

«Կապանում  հասավ մինչև +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ Իջևան, Բագրատաշեն +17-+18 աստիճանով»,-ասաց նա:

Սուրենյանի խոսքով՝ այսօր և վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: «Սյունիքի  հովիտներում՝ Մեղրի, Ագարակ և հարակից շրջաններում ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում մինչև +20 աստիճանի, Արարատյան  դաշտում և մայրաքաղաքում +12-+14 աստիճան»,-ասաց նա:



ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ մինչև 31–ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1–ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: «Հունվարի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռանային  բնակավայրերում, միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է անձրևի հետ ձնախառն անձրև լինի»,-ասաց նա:

Հունվարի 1–ի գիշերը ըստ Սուրենյանի թռիչքաձև կբարձրանան  գիշերային ջերմաստիճանը: «Այսինքն, եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան  դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային ժամերին կրկին +12 +14 աստիճան»,-ասաց նա:


Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում տարածք չի կանխատեսվում: «Այսինքն` մինչև հունվարի 10-ը ներառյալ` այս բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում  պահպանվելու է»,-ասաց նա:

Ի դեպ, Սուրենյանի կանխատեսվում հունավրը ևս տաք կլինի: «Միջին  ամսեկան ջերմաստիճանը նորմայից  դրական շեղված կլինի  3-4 աստիճանով, տեղումների քանակը  կանխատեսվում է նորմայից ավելի, բայց ամսվա ընթացքում գերակշռող են լինելու հիմնականում տաք օրերը»,-ասաց նա:

http://www.tert.am/am/news/2017/12/29/Surenyan/2577600


loading...

Փակել