Life.panorama.am-ը գրում է.
Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար ուսումնական տարին մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 31-ին: Դպրոցում իսկական տոն էր՝ առաջին զանգը հուզիչ էր առաջին դասարանցիների եւ կրկնակի անգամ նրանց ծնողների համար: 2017թ-ի ուսումնական տարին այսուհետ հիշարժան կլինի Ռուբեն Ջաղինյանի, Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի, Գագա Ամատունու եւ ջութակահարուհի Սոնա Ազարյանի ընտանիքներում, որոնց երեխաները կուսանեն վերոնշյալ դպրոցում:
Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ ուրախ լինելու միանգամից երեք պատճառ ուներ.
«Երեկ ինձ պատիվ ընձեռվեց Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը ընթերցելու, ինչի համար շատ ուրախ եմ: Նաեւ մեծ երջանկություն էր որդուս՝ Հայկ Ամատունուն, առաջին աշակերտական աթոռին տեսնելը, եւ եռակի հուզիչ էր, որ նույն դպրոցի 9-րդ դասարանում սովորող աղջիկս եղբորը դիմավորեց դպրոցում: Հավատացնում եմ, որ որպես հայր՝ անբացատրելի զգացմունքներ ունեցա, շատ հուզիչ պահեր էին, որոնք հաստատ դեռ երկար չենք մոռանա»,- նշեց Գագա Ամատունին:
Նյութի Աղբյուր՝ Orer.am