loading...

Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում․ ֆրանսահայ ճանաչված դերասան Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին



Դիտումներ ` 311
Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում․ ֆրանսահայ ճանաչված դերասան Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին

«Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք». Սիմոն Աբգարյանը՝ Էրդողանին: Le Figaro-ն հրապարակել է ֆրանսահայ ճանաչված դերասան, «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին.
«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր հրաժարվում են նահատակվել երկրորդ անգամ:
Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որոնք ամիսը 2,000 դոլար են ստանում, մեկ է՝ դուք չե՛ք հաղթի:
Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր, իսկ դուք չգիտեք, թե ինչ անել այդ ամենի հետ:
Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը սոսկ երկիր չէ, այլ՝ խաչմերուկ: Գիտե՞ք, թե ո՞վ է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը:
Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»:

loading...

Փակել