Ներկայացնում ենք, թե ինչ անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում:
1. Դառը համ
Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես:
Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր: Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը: Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով: Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը: Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:
2. Ջրածնի սուլֆիդի համ
Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը:
3. Աղի համ
Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:
4. Քաղցր համ
Բերանի քաղցր համը, հատկապես առավոտները, նշան է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է: Բերանում պարբերաբար քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել:
5. Թթու համ
Ստամոքսի բարձր թթվայնության նշան է: Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի: Նաև բժշկի գնացեք: Բերանի թթու համը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել:
6. Երկաթի համ
Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին: Այս զգացողությունը կարող է լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո: Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով: Ծխելն ատամնաբույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների առատության դեպքում: