loading...

Երուսաղեմից Արցախ. Թրամփը «դե ֆակտո» ճանաչման նախադեպ է ստեղծել

Դիտումներ ` 1877
Երուսաղեմից Արցախ. Թրամփը «դե ֆակտո» ճանաչման նախադեպ է ստեղծել

Այս օրերին ընդհանուրի ուշադրության կենտրոնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունն է: Թրամփի հայտարարությունը քննադատում են ԱՄՆ-ի թե դաշնակիցները, թե հակառակորդները և նրանց դիրքորոշումները կարծես թե մոտիվացված են, որովհետև մահմեդական աշխարհն ալեկոծվել է, իսրայելա-պաղեստինյան առճակատումը սպառնում է վերաճել պատերազմական լուրջ գործողությունների:

Մյուս կողմից` Թրամփն առաջնորդվել է, ըստ էության, պրագմատիկ և ռացիոնալ քաղաքականությամբ և ճանաչել է այն, ինչ փաստացի գոյություն ունի արդեն հիսուն տարի. Երուսաղեմն Իսրայելի վերահսկողության տակ է անցել 1967թ-ից: Այսինքն` Թրամփը ճանաչել է փաստացի իրականությունը, հանգամանք, որ այսօր կարևոր, որոշիչ է դառնում հակամարտությունների կարգավորման հարցում: Հրեաներն ու արաբները տասնամյակներ շարունակ չեն կարողացել համաձայնության գալ Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ու հազիվ թե այդպիսի հեռանկարն իրական լինի մոտ ապագայում:

 Այս համատեքստում Թրամփի հայտարարությունն` սկզբնական շրջանի շոկից հետո, գուցե նոր` ավելի բարենպաստ համատեքստ ստեղծի իսրայելա-արաբական հակամարտության կարգավորման համար:

Ստատուս-քվոյի պահպանումը, երբ դրա հիմքում չկան միջազգայնորեն երաշխավորված երաշխիքներ, արհեստական է ու հղի պայթունավտանգ իրաավիճակների հարուցմամբ: Օրինակ` Ուկրաինայի շուրջ ստեղծված ստատուս-քվոն փխրուն է և կարող է վտանգվել ոչ էական թվացող բազմաթիվ գործոնների հետևանքով: Երբ Ուկրաինան և Ռուսաստանն ընդունեն փաստացի իրողությունները, հակամարտության կարգավորման հեռանկարը կդառնա իրական:

Կիևում պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Ղրիմը վերադարձնել չեն կարող` պատմականորեն ու ռեալ պոլիտիկի տեսանկյունից, իսկ Մոսկվայում թերևս գիտակցում են, որ որևէ պարագայում չեն «մարսելու» Դոնբասը: Եթե Կիևը և Մոսկվան որդեգրեն այս ռացիոնալ մոտեցումները, խաղաղության և անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծելն անհամեմատ հեշտ կլինի: Նույնը վերաբերում է ԼՂ խնդրին: Հայաստանն ու Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա, եթե չհրաժարվեն մաքսիմալիստական մոտեցումներից:

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պարտադիր ցամաքային կապ պետք է ունենա Հայաստանի հետ, վերջինս ազատագրված տարածքները(բացի Լաչինից ու Քելբաջարից) պահելու ռեսուրս չունի, մանավանդ, որ դրանք զբաղեցրել է անվտանգության նկատառումներից ելնելով: 

http://www.1in.am/2259508.html

loading...

Փակել