Մեղրը շատ օգտակար է: Այն պարունակում է շաքարի մի քանի տեսակ: Այդ համեղ և բնական մթերքը պարունակում է պաշտպանիչ նյութեր, որոնք պրոֆիլակտիկ և թերապևտիկ կերպով են ազդում:
Նման նյութերից են սպիտակուցները, ամինաթթուները, ֆերմենտները, օրգանական թթուները, հանքանյութերը, վիտամինները:
Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար:
Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մինչդեռ շաքարը չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր:
Մեղրն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը:
Չնայած թե մեղրը, թե շաքարը քաղցրահամ են և գլյուկոզա ու ֆրուկտոզա են պարունակում՝ հենց մեղրն է կատարյալ սնունդ համարվում լյարդի համար, քանի որ ֆրուկտոզայի և գլյուկոզայի հարաբերակցությունը դրանում գրեթե հավասար է:
Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ
Այսքան դրական հատկությունները լավ ազդեցություն կունենան ամեն օր օգտագործելու դեպքում։