Ներկայացնում ենք ամերիկուհի Լյուսի Հելեյնին, ով արդեն երկու երեխա ուներ: Նա և ամուսինն այլևս չէին ծրագրում երեխա ունենալ, ուստի կինը բժշկի դիմեց, ով նրա օրգանիզմի մեջ հատուկ հակաբեղմնավորիչ միջոց դրեց:
Այդ իմպլանտը նախատեսված է հորմոններ արտադրելու համար, որոնք պետք է առավելագույնս դժվարացնեին բեղմնավորումը:
Այդպիսի միջոցներ արտադրողները 99% արդյունավետություն են խոստանում:
Կինը շատ զարմացավ, երբ իմացավ, որ հղի է:
Դա պարզվեց միայն 18-րդ շաբաթում:
Բժիշկն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ոչ մի իմպլանտ չտեսավ և եզրակացրեց, որ այն պարազապես ընկել է:
Լյուսին որդի ունեցավ կեսարյան հատման միջոցով: Նա հրապարակեց փոքրիկի լուսանկարը, որի ձեռքին այն իմպլանտն էր, որը պետք է կանխեր իր լույս աշխարհ գալը: