loading...

Երանի օտարին, այլ տեղ ապրող մարդկանց, որ չեն հասկանա մեզ․ մեզ, որ հոկտեմբերին երանի ենք տալիս ապրիլի փակ կյանքին



Դիտումներ ` 326
Երանի օտարին, այլ տեղ ապրող մարդկանց, որ չեն հասկանա մեզ․ մեզ, որ հոկտեմբերին երանի ենք տալիս ապրիլի փակ կյանքին

Երանի օտարին, այլ տեղ ապրող մարդկանց, որ չեն հասկանա մեզ։ Մեզ, որ հոկտեմբերին երանի ենք տալիս ապրիլի փակ կյանքին։ Շխկշխկալով հազալուն ու համի զգացողությունը կորցնելուն։ Երանի նրանց, որ հաշվում են մինչև Նոր տարի մնացած օրերը, այլ ոչ՝ պատերազմի։ Որոնց կյանքում ցուցակը զոհերինը չի։ Որոնք գնում են այն, ինչ դուր է եկել իրենց, այլ ոչ այն, ինչ անհրաժեշտ է ուրիշին։ Որոնց սահմանը անձնականն է, ոչ թե՝ հողի վրայինը։ Երանի նրանց։ Ու երանի մեզ, մի օր, երբ էս ամենը ավարտվի։ Երբ ավարտվի։ Երբ ավարտվի։
Հեղինակ՝ Սյունե Սևադա

loading...

Փակել