loading...

Եռացրեք այս սերմերը արդյունքը կզարմացնի ձեզ



Դիտումներ ` 582
Եռացրեք այս սերմերը արդյունքը կզարմացնի ձեզ

Fithacker.ru-ն գրում է, որ ձմերուկի սերմերը մի շարք օգտակար բաղադրիչներ ունեն, այդ թվում՝ ճարպաթթուներ, անհրաժեշտ սպիտակուցներ, հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, մանգան, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, վիտամին B: Ձմերուկի 20-30 սերմերի վրա 2 լիտր ջուր ավելացրեք, եռացրեք 15 րոպե։ Օգտագործեք 2 օր, երրորդ օրը դադար տվեք։ Ձմերուկի սերմերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն։

1. Պաշտպանում են սիրտը։ Ձմերուկի սերմերն օգնում են պահպանել սրտի առողջությունը, կարգավորում են ճնշման մակարդակը և լավացնում նյութափոխանակությունը։

2. Դանդաղեցնում են ծերացման գործընթացը։ Ձմերուկի սերմերը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են դադաղեցնել ծերացման գործընթացը, գեղեցկացնում են մաշկը, առողջացնում այն, երիտասարդացնում։

3. Մաքրում է մաշկը։ Ձմերուկի սերմերը կօգնեն հեռացնել մաշկի մահացած հատվածները։ Հարկավոր է բամբակը թրջել այս ջրով և քսել մաշկին։

4. Ամրացնում է մազերը և եղունգները։ Ձմերուկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում, որոնք ամրացնում են մազերը։ Բացի այդ՝ սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք կօգնեն խուսափել մազաթափությունից։ Սպիտակուցները եղունգներին օգնում են երկարել և ամրություն են հաղորդում։

 



5. Արյան ճնշման կարգավորում։ Ձմերուկի սերմերը կօգնեն կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև կանխարգելել արյունատար անոթների սեղմումը։

6. Ամրացնում է իմունային համակարգը, օգտակար է B6 վիտամինի անբավարար քանակի դեպքում։ Այս վիտամինն օգնում է ածխաջրերը վերածել էներգիայի։

7. Ապահովում է անհրաժեշտ ամինաթթուներով։ Օրգանիզմին նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են նաև ամինաթթուներ։

8. Օրգանիզմն ապահովում է հագեցած թթուներով։ Ձմերուկի սերմերի ճարպերի 80 տոկոսը հագեցած և օգտակար ճարպեր են։ Այս սերմերն օրգանիզմի համար էներգիայի հրաշալի աղբյուր են։

9. Ձմերուկի սերմերն օգնում են բուժել այտուցները։ Ձմերուկի մանրացրած սերմերի վրա մի գդալ մեղր ավելացրեք և մի փոքր տաք ջուր։ Լավ խառնեք, օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ։

10. Օգնում է վերականգնվել։ Եթե ցանկանում եք վերականգնել ուժերը հիվանդությունից հետո, կարող եք ձմերուկի սերմեր օգտագործել։

loading...

Փակել