loading...

Երևանում մեկ ուղևորության համար կվճարեն մեկ անգամ՝ անկախ տրանսպորտային միջոց փոխելու քանակից. Մանրամասներ



Դիտումներ ` 1404
Երևանում մեկ ուղևորության համար կվճարեն մեկ անգամ՝ անկախ տրանսպորտային միջոց փոխելու քանակից. Մանրամասներ

Երևանի բարեփոխված տրանսպորտային ցանցով մեկ ուղևորության համար մարդիկ կվճարեն մեկ անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու համակարգը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա: Մեկ ուղևորության համար մարդը կվճարի մեկ անգամ»,-ասաց Նիկոյանը: 



Այս պահին դեռ հստակեցված չէ, թե ինչ վճարային տարբերակներ կընտրվեն: Խորհրդատուն նախապատրաստում է բոլոր տարբերակները միջազգային լավագույն փորձի վրա: Խորհրդատու կազմակերպությունը կառաջարկի տարբերակները, սակայն միասին կընտրեն օպտիմալ տարբերակը:

«Վարորդ-ուղևոր շփումը կնվազեցվի: Հնարավոր է վճարումները կատարվեն էլեկտրոնային տարբերակով»,-նշեց աշխատանքային խմբի ղեկավարը: 


Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։

«Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել