loading...

Երևանում կինը տղամարդուց գաղտնի տեսանկարահանել է իրենց սեռական հարաբերությունը, սպառնացել ցույց տալ նրա կնոջը…



Դիտումներ ` 509
Երևանում կինը տղամարդուց գաղտնի տեսանկարահանել է իրենց սեռական հարաբերությունը, սպառնացել ցույց տալ նրա կնոջը…

Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է շորթման դեպքով հարուցված քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով, տղամարդուց գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված` վարկաբեկող տեսանյութերը նրա կնոջը և այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 դոլար գումար:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով կնոջը մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մաս) որպես պատիժ նախատեսում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:


loading...

Փակել