loading...

Երևանի տոնավաճառների աշխատակիցները միանում են Նիկոլ Փաշինյանին



Դիտումներ ` 999
Երևանի տոնավաճառների աշխատակիցները միանում են Նիկոլ Փաշինյանին

Երևանի մի շարք առևտրի կենտրոնների առևտրականներ, աշխատակիցներ այս պահին գնում են միանալու «Իմ քայլը» նախաձեռնության մի քանի օր տևող հանրահավաքներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով նաև ամիսներ առաջ կոորդինացնում էր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան։

«Մենք հիմա հավաքվել ենք, լիքը մարդ կա, «Սուրմալու»-ից ու այլ առևտրի կենտրոններից առևտրականներ են հավաքվել, գնում ենք միանանք Նիկոլին։ Մենք ուզում ենք միանանք իրան ու հասնենք փոփոխության։ Մենք պետք է օգնենք էս ժողովրդին դուրս գալու ստեղծված վիճակից։



Եթե փոփոխություն լինի, հարկային դաշտում էլ լիքը փոփոխություններ կլինեն, դաշտը կբարելավվի»,- ասաց Ներսիսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները այսօր իրազեկման և պայքարին միանալու կոչով մտել էին «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններ, որից հետո էլ, ըստ Ներսիսյանի, մարդկանց մոտ պայքարին միանալու ցանկություն է առաջացել։


Արմեն Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցրե՞լ են իրենց ակցիան, Ներսիսյանը պատասխանեց. «Ես Ծառուկյանի հետ ոչ մի կապ չունեմ։ Ես ժամանակին աշխատել եմ իր հետ, բայց հիմա ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ պետք է իմ գործողությունները համաձայնեցնեմ իր հետ»։

Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է Գագիկ Ծառուկյանին:


http://www.1in.am/2337507.html


loading...

Փակել