loading...

Էդուարդ Շարմազանով՝ համար մեկ շոպլիկն աշխարհում



Դիտումներ ` 1424
Էդուարդ Շարմազանով՝ համար մեկ շոպլիկն աշխարհում

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մասին շատ քիչ բան կարելի է ասել: Կարելի է ասել այն, որ մեր ամբողջ ժողովուրդն ատում է Շարմազանովին ավելի շատ, քան, ընդունենք, Շարմազանովի տիրոջը՝ Սերժ Սարգսյանին: Շարմազանովը դարձել է օճառվողների տիրակալն ու ուսուցանողը:

Օրինակ՝ շատ շատերը, ովքեր ունեն «շոպլիկանալու» ցանկություն, կարող են ուսումնասիրել Էդուարդ Շարմազանովի ելույթներն ու գործերը, և նրանք կկարողանան օճառվել իրենց «տերերին»: Սերժ Սարգսյանը դեռ չէր հասցրել հարցազրույց տալ և հասարակությանը «մեսիջներ» ուղարկել, որ ինքն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, Էդուարդ Շարմազանովն, առանց աչքը թարթելու, սազն առավ ու սկսեց գովել «մեր փառապանծ» առաջնորդին:



Շարմազանովին մեղադրելուց զատ, կարող ենք նաև չմեղադրել նրան. մարդը հացի հարց ունի և նրան դուր են գալիս փափուկ աթոռն ու տաք կերակուրը: Նրան այնքան է դուր գալիս պաշտոնը, փողն ու իշխանությունը, որ իրեն թույլ է տվել մատ թափ տալ՝ ասելով՝ ինչ ուզենք, այն էլ կանենք: Շարմազանովը մունաթ է գալիս ժողովրդի վրա, որովհետև ժողովուրդն է նրանց ընտրել:

Այսինքն՝ մեր ամբողջ հասարակությունը, որոնք իրենց քվեն տվել են ՀՀԿ-ին, քվեարկել են նաև հանուն Շարմազանովի փափուկ աթոռի և կուշտ փորի, քվեարկել են Շարմազանովի՝ շեֆերին շոպլիկանալու և նաև ամբողջ ազգի վրա մունաթ գալու համար: Չեմ ուզում նաև ամոթանք տալ մեզ, որ ազգությամբ հույնը կարող է ՀՀ-ում այսպիսի «գաստռոլներ» անել, որովհետև ինձ խտրականության մեջ կմեղադրեն, բայց ամեն ինչ էլ իր չափն ու սահմանն ունի: Ի վերջո իր մի շարք հարցազրույցներում Շարմազանովն ուրացել իր ազգը՝ հույն ժողովրդին և նշել, որ հայ է:


Շատ հաճախ է Շարմազանովը հայտարարում. «Մենք բոլորս հայ ենք»: Բայց ի տարբերություն Շարմազանովի, մենք իսկապես հայ ենք և ուզում ենք տեսնել հզոր ու զարգացած Հայաստան, այլ ոչ թե այսօրվա նման սոված ու հիվանդ երկիր:

Հարգելի՛ ժողովուրդ, ուշքի գալու և շարմազանովներին այս երկրի իշխանությունից րոպե շուտ հեռացնելու ժամանակը վաղուց է հասունացել: Այս տեսակի պատճառով երկրի արժանապատիվ հազարավոր քաղաքացիներ ամեն օր լքում են ու գնում այլ երկրներ: Ի վերջո, Շարմազանովն այն մարդն է, որը զենք չվերցնելով, ՀՀ սահմանը չպահելով՝ ամեն րոպե խոսում է հայրենասիրությունից և մեդալներ ստանում ՀՀ ՊՆ-ից: Այս ամենն արդեն դուրս է զզվելի լինելու սահմանից»:


http://newspress.am


loading...

Փակել