Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ 45 պատգամավորները երաշխագիր էին ստորագրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու համար։ Նրանց էին միացել նաև Արցախի մի շարք պատգամավորներ։
Սակայն այսօր գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Ժամեր անց Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց, որն հավանաբար ուղղված է բոլոր նրանց, ովքեր պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։
«Տասը տարի առաջ Մարտի 1-ի գործերից մեկով պաշտպան էի․․․ հիշում եմ թե ինչպես էին մերժում մեր կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները․․․»։
Նյութի աղբյուրը` Yelaket.am