loading...

Դուք եք ստիպում ատել Ձեզ. Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ․․․



Դիտումներ ` 2332
Դուք եք ստիպում ատել Ձեզ. Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ․․․

Ռեժիսոր և հաղորդավար Արտյոմ Հակոբյանն իր վերաբերմունքն է դրսևորում փողոցում պայքարող երիտասարդների և ոստիկանների հանդեպ, մասնավորապես, նա գրում է. «2 կարևոր հանգամանք, որ այդպես էլ հաշվի չառնվեց «մեծերի» կողմից!!!

Այսօրվա երիտասարդությունը հետսովետական մտածելակերպի հետ ոչ մի կապ չունի! Նրանք ավելի առաջադեմ են և դրա համար էլ հին, «սովետական» կտեր չեն ուտում!!!   Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ, կարծում եք ինչ-որ բանով հնարավո՞ր է նրանց վախեցնել? Համոզված եմ՝ոչ! Պետք է(ր) նրանց հետ հաշվի նստել!!! »։  



«Այս երկու նկարում պատկերված ոստիկանների… չէ սրանց ոստիկան անվանելը մեղք գործել է՝ մենթերի դեմքերը… չէ, դեմք ասելն էլ է մի տեսակ մեղք գործել՝ ռոժերը, արտացոլում են այսօրվա իրականությունը:

Հենց այսպես են այսօր վերաբերվում իշխանական լծակներ ունեցող անձիք հասարակ քաղաքացիներին, որոնք փորձում են կարծիք արտահայտել:Բարի, ցիվիլ , պայքարող ոգի ունեցող և խելացի մարդիկ նրանց պետք չեն:   Խելացիները վտանգավոր են նրանց համար:


Լավ իմացեք՝ դուք եք ստիպում բոլորին ատել ձեզ!!! Դուք եք, որ առանց գիտակցելու, կամ գուցե գիտակցաբար , առանձնացնում և բարձր եք դասում ձեզ մարդուց! Որովհետև այսօր ձեր ձեռքու՞մ է իշխանությունը:   Թե՞, որովհետև ձեզ թվում է, որ դուք հարատև եք:

Ամաչեք այս նկարի արդար մարդուկից, որը չի վախենում ձեզանից, այլ զարմացած նայում է և չի հասկանում, ինչպե՞ս կարող են 21 րդ դարում դեռ կենդանի մնացած լինեն այս դևերը:   Վախեցեք հաղթանակած այս նոր սերնդից և ժամ առաջ ներողություն խնդրեք նրանցից, մեղանչեք, որ ներեն ձեզ և գոնե, երբ արդեն նրանցը կլինի երկիրը, ձեզ լավ ծերություն ապահովեն!!! Այս պահին այսքանը!»։

Նյութի աղբյուրը` YN.am


loading...

Փակել