loading...

ԴՈՒՔ ԽՈՍԵՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՂՈՒ ՄԱՍԻՆ, ԵՍ ԿԽՈՍԵՄ ՔՅԱՐԱՄԻ ԵՂԲՈՐ ՄԱՍԻՆ, ՈՐ «ՔՆՈՒՄ ԷՐ ԶՈՀՎԱԾ ԵՂԲՈՐ ԿԱՐԱՎԱԹՈՒՄ»



Դիտումներ ` 931
ԴՈՒՔ ԽՈՍԵՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՂՈՒ ՄԱՍԻՆ, ԵՍ ԿԽՈՍԵՄ ՔՅԱՐԱՄԻ ԵՂԲՈՐ ՄԱՍԻՆ, ՈՐ «ՔՆՈՒՄ ԷՐ ԶՈՀՎԱԾ ԵՂԲՈՐ ԿԱՐԱՎԱԹՈՒՄ»

Մեր Քյարամը։ Ո՞վ չգիտի նրա պատմությունը։ Ո՞վ չգիտի, որ հայրը չդիմացավ ցավին ու բռնեց․․․ որդու հավերժի ճանապարհը։ Ո՞վ չգիտի, որ նրա մայրը թարմ ծաղիկներ է դնում Զինվորների հուշաքարերին, վերջում նոր մոտենում տղայի սպասումից սառած շիրմաքարին․․․ Ո՞վ չգիտի, որ Քյարամի հայրը մահից առաջ ասել է՝ Քյարամիս փոքր եղբայրը պիտի ծառայի նույն պոստում, նույն չաստում, նույն դիրքում, քնի «նույն կարավաթում, որում քնել է Քյարամը․․․»։



Ինչու՞ միայն Քյարամը։ Մեր զոհված զինվորների եղբայրներն այսօր գնում են ծառայելու «նույն պոստում, նույն չաստում, քնեն այն կարավաթներում», որտեղ քնել են իրենց եղբայրները։ Ոչ մեկն այսօր դրա մասին չի գրում։ Այսօր բոլոր հարցազրույցները, շոուները վարչապետ Փաշինյանի տղայի շուրջ է։ Իսկ ես կասեմ՝ թող բոլորը խոսեն Նիկոլի տղու մասին, ես կխոսեմ Քյարամի եղբոր մասին, որ «քնում էր զոհված եղբոր կարավաթում»։


Մոտեցեք յուրաքանչյուր նորակոչիկի, ամենքը իրենց մեջ մի ողջ աշխարհ ունեն։ Ի՞նչ անենք, որ նրանց հայրը վարչապետ չէ․․․

Բարի ծառայություն բոլորին։

Հասմիկ Բաբաջանյան


loading...

Փակել