loading...

Չինաստանում կարող է արգելվել iPhone-ի վաճառքը



Դիտումներ ` 552
Չինաստանում կարող է արգելվել iPhone-ի վաճառքը

Բջջային սարքերի համար պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm ընկերությունը Չինաստանում դատական հայց է ներկայացրել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության դեմ՝ դատարանից պահանջելով արգելել երկրում iPhone սմարթֆոնների արտադրական գործընթացն ու վաճառքը:

Ինչպես նշում է The Verge-ը, ներկայացված հայցում Qualcomm-ը պնդում է, որ Apple-ը խախտել է իրեն պատկանող 3 արտոնագիր:

«Apple-ն առանց համապատասխան վճարի կիրառում է այն տեխնոլոգիաները, որոնք հայտնագործվել են Qualcomm-ի կողմից»,-հայտարարել է Qualcomm-ի մամուլի խոսնակը:

Սրան ի պատասխան Apple-ը հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են: Բացի դրանից` ընկերությունը վստահություն է հայտնել առ այն, որ Qualcomm-ի՝ Չինաստանում iPhone-ի արտադրության ու վաճառքի դադարեցմանն ուղղված փորձերը կձախողվեն:

Հայտնի է, որ ավելի վաղ Qualcomm-ն Apple-ի դեմ նմանատիպ մեղադրանքների վրա հիմնված հայց էր ներկայացրել նաև ԱՄՆ-ում:


loading...

Փակել