Սա փորձված բաղադրատոմս է:
Բթամատի կոճից ազատվելու այս պարզ միջոցի մասին ինձ ասել է իմ վաղեմի ծանոթ բուժքույրը, ով շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ ունի:
Անհրաժեշտ է յուղային լուծույթ «Քլորոֆիլիպտ», «Դիմեքսիդ»
Բամբակի սկավառակներ
Պլաստիկե փոքրիկ բաժակ լուծույթը պատրաստելու համար:
Պատրաստման և կիրառման եղանակը
Վերցնել 150 մլ քլորոֆիլիպտ և լցնել մաքուր պլաստիկե բաժակի մեջ:
Վերցնել 50 մլ դիմեքսիդ և լցնել քլորոֆիլիպտի վրա;
Բամբակի սկավառակը ընկղմել այդ լուծույթի մեջ, և դնել կոճի վրա:
Թողնել 15 րոպե:
Գործողությունը կրկնել առավոտյան և երեկոյան;
Որոշ ժամանակ անց տարբերությունն ակնհայտ կլինի: