loading...

Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին երիտասարդ փոխարինող է գտել. լրատվամիջոցներv



Դիտումներ ` 306
Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին երիտասարդ փոխարինող է գտել. լրատվամիջոցներv

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որը մեկ տարի առաջ բաժանվել է կնոջից՝ Անջելինա Ջոլիից, ամենայն հավանականությամբ երիտասարդ փոխարինող է գտել նրան:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, խոսքը ամերիկացի դերասանուհի Էլլա Փերնելի մասին է, որը մարմնավորել է երիտասարդ Ջոլիին «Մալեֆիսենթ» ֆիլմում:

Աղբյուրը գրում է, որ Փիթը վերջնականապես մոռացել է Ջոլիի մասին և սիրահարվել 21-ամյա գեղեցկուհուն: Ինչպես նշվում է, նրանց միջև տարիքային տարբերությունը կազմում է 32 տարի:

2016-ի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել՝ իր որոշումը մեկնաբանելով «ամուսինների միջև անուղղելի տարաձայնությունների առկայությամբ»: Դերասանուհին դատարանին խնդրել էր թույլ տալ իրենց բոլոր վեց երեխային ապրել իր հետ:  

 


loading...

Փակել