Ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։
Այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները նշում են, որ ակնախոտը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն երկար ժամանակ օգտագործվել է աչքի տարբեր վարակները բուժելու համար։ Վերացնում է ցանկացած վարակ կամ բակտերիա, թեթևացնում է աչքի ցավը և չորությունը։
Շնորհիվ հակավիրուսային հատկությունների՝ այս բույսն օգտակար է նաև հետևյալ հիվանդությունների դեպքում՝
• սինուսիտներ
• կատարակտ
• վերին շնչուղիների բորբոքումներ
• բարձր ջերմություն
Ակնախոտն օգտագործվում է նաև մաշկի վնասվածքների բուժման ընթացքում։ Այն կամ դնում են վնասված հատվածի վրա, կամ օգտագործում՝ որպես կոմպրես։ Այս բույսի միջոցով բուժվում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնեն և մաշկի բորբոքումները։
Բույսի չափաբաժինը
Չափահասներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել չորացրած ակնախոտի 2-4 գրամ՝ 3 անգամից ոչ ավելի։ Ակնախոտով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ չորացրած ակնախոտ ավելացնել 200 մլ եռացող ջրին։ Թողեք այն 15 րոպե։ Օրվա ընթացքում 3 անգամ խմեք թեյն առանց շաքարի։
Ակնախոտը հասանելի է տարբեր ձևերով, այդ թվում՝ չորացրած տերևների, թեյի, հաբի և այլ տեսքով։