loading...

Բելլա Հադիդը կրկին կմասնակցի Victoria՚s Secret-ի շոուին



Դիտումներ ` 753
Բելլա Հադիդը  կրկին կմասնակցի Victoria՚s Secret-ի շոուին

Ամերիկացի մոդել Բելա Հադիդն արդեն երկրորդ անգամ կմասնակցի Victoria՚s Secret-ի ամենամյա շոուին: Այդ մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:

«Ես այնպես հուզված եմ: Շնորհակալություն: Չեմ կարողանում հավատալ, որ կրկին դառնալու եմ շոուի մասնակից: Չեմ կարողանում սպասել եւս մեկ անհավանական փորձի»,-ասել է մոդելը: Նրա քույրը՝ Ջիջի Հադիդը, դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը շոուին:

Բելա Հադիդն ամերիկացի մոդել է, նա իր կարիերան սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել:

Victoria՚s Secret-ը ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Այն բազավորված է Կոլումբուսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1995 թվականին:

Նյութի աղբյուր՝ 168.am


loading...

Փակել