loading...

Բալա ջան, դու կիմանաս, ԶԻՆՎՈՐԻՍ ո՞նց փող ուղարկեմ



Դիտումներ ` 361
Բալա ջան, դու կիմանաս, ԶԻՆՎՈՐԻՍ ո՞նց փող ուղարկեմ

Մի տատիկ երեկ մտավ բանկ, մոտեցավ ինձ.
- Բալա ջան, թոշակները նստե՞լ ա։
- Այո, տատի ջան, կարող եք ստանալ։
- Դե արի, օգնի հանեմ (քարտից նկատի ունի)։
Գնացի, հանեցինք գումարը (54000 դր․, ամբողջ ունեցածը)։
Տեսնեմ՝ չի գնում, լուռ մտքերով հաշվարկների մեջ է։ Ասում եմ՝ տատի ջան, գործա՞րք ունեք անելու։
-Անպայման....
Մոտեցավ, ասում է․
- Բալա ջան, դու կիմանաս, ԶԻՆՎՈՐԻՍ ո՞նց փող ուղարկեմ, դե որ «տելեվիզրով» ասում են, էդ հաշվին։
- Գիտեմ, տատի ջան, ինչքա՞ն ուղարկենք։
- Սա՛ղ, բալա ջան, սա՛ղ։ Ճիշտ ա՝ ես սաղ ամիս սրանով եմ ապրում, բայց ոչինչ, ձմեռվա համար փակած բանկեք ունեմ, կբացեմ, յոլա կգնամ։
Ասում եմ․
- Տատի ջան, գոնե հացի փող թող, արի կեսն ուղարկենք։
- Իյաաա՛, հիմի որ էս փողը չուղարկեմ ԶԻՆՎՈՐԻՍ, ձմեռը կարող ա բանկեքս չբացեմ․․․
Էլ բան չմնաց ասելու․․․
Լուսինե Ջամալյանի էջից
 

loading...

Փակել