Meganews.am-ը գրում է՝
Ինչպես հայտնել էինք, այսօր հայաստանյան օլիգարխները և քրեական աշխարհը խնջույքի է հավաքվել: Օրվա առիթը քրեական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքն է:
Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որտեղ այս պահին շարունակվում է շքեղ տոնակատարությունը:
Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է: Խնջույքին մասնակցում են Քանաքեռցի Տույը`Արթուր Ղազարյանը ՌԴ-ից և արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ:Հյուրերի թվում է հայաստանյան օլիգարխներից Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը,Արթուր Բաղդասարյանը և այլն:
Հարսանիքին երգում են հայտնի աստղեր` Էրիկ Կարապետյանը, Հայկ Պետրոսյանը, Արմեն Խուբլարյանը ինչպես նաև ազգությամբ եզդի Վլեն:
Meganews-ի տեղեկություններով Դավիթն ու Մարիամը աշխատում են Գազպրոմում: